Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

«Խելացի» բարձ՝ գրասենյակային աշխատողների համար. 1in.am

«Խելացի» բարձ՝ գրասենյակային աշխատողների համար. 1in.am

Սթարթափների համար միջոցների հավաքման հայտնի ռեսուրսում հայտնվել է նորույթ՝ «խելացի» բարձ նրանց համար, ովքեր նստակյաց կյանք են վարում: Այս մասին գրում է MIGNews-ը:

Բարձի ներսում կա ընդամենը 1 մմ հաստությամբ 6 սենսոր: Այն չինացի ինժեներների 5 տարվա աշխատանքի արդյունքն է: Նրանք պնդում են, որ բարձը ֆիքսում է շնչառությունը, զարկերակը, սթրեսի մակարդակը և նստածի դիրքը՝ ավելի ստույգ ու արդյունավետ, քան շուկայի ցանկացած սարք:

Բջջային և դեսքթոփային հավելվածների հետ «համագործակցելով»՝ բարձը սեփականատիրոջը թույլ չի տալիս ճարպակալել, այն խորհուրդ է տալիս ճիշտ դիրք ընդունել, հիշեցնում, թե երբ է պետք կանգնել, ինչպես նաև խորհուրդ տալիս մարզանքներ կատարել:

Դրամահավաքը դեռևս շարունակվում է, բայց արդեն հավաքվել է անհրաժեշտ գումարի կրկնակին՝ 40 հազար դոլար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. itc.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ